Մատչելիության հղումներ

Կալանավորված ադրբեջանցի իրավապաշտպանն առողջական խնդիրներ ունի


Կալանավորված ադրբեջանցի իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի մոտ առողջական լուրջ խնդիրներ են հայտնաբերվել։ Չնայած բժշկական հետազոտության արդյունքներին, կալանավորված իրավապաշտպանը կալանավայրում ընդամենը ամբուլատոր բուժում է ստանում։

«Ինթիգամ Ալիևի դուստրը՝ Նարմին Կամիլսոյը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ հոր մոտ հայտնաբերվել է պարանոցային օստեոխոնդրոզ և միջողային սկավառակի պրոտրուզիա», - տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝ հավելելով, որ, ըստ դստեր, իրավապաշտպանը «դժվարանում է ոտքի վրա կանգնել»:

Օգոստոսի 8-ից ձերբակալված Ինթիգան Ալիևը, ով միջազգային հանրությանը հայտնի է Ադրբեջանում իր իրավապաշտպան գործունեությամբ, այդ երկրի իրավապահների կողմից մեղադրվում է հարկերից խուսափելու, լիազորությունները չարաշահելու և անօրինական ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ։ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն Ալիև ճանաչել է «խղճի բանտարկյալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG