Մատչելիության հղումներ

Բողոքի ցույցեր և անկարգություններ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում


Անցած շաբաթ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում բռնկված բողոքի ցույցերն ու անկարգությունները շարունակվում են։

Շաբաթ օրը Թուլուզ և Նանտ քաղաքներում ունեցած բողոքի ակցիաներն ավարտվել են ոստիկանների հետ բախումներով, որոնց հետևանքով մի քանի մարդ է տուժել:

Բողոքի ցույցերի պատճառ է դարձել շրջակա միջավայրի պաշտպանության հանրահավաքի ժամանակ ակտիվիստներից մեկի՝ 21-ամյա Ռեմի Ֆրեսի մահը:

Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ վերջին երեք տասնամյակների ընթացքում 21-ամյա երիտասարդը Ֆրանսիայում առաջին զոհն է, ով տուժել է երկրում իրավապահների կողմից զանգվածային բողոքի ակցիաների ճնշման արդյունքում։

Հաղորդվում է, որ երեկվա բողոքի ցույցերի ընթացքում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 34 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG