Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը շաբաթ օրը երկրի հարավային թևում գտնվող Արաքսավան բնակավայրում ընդունել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտում հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:
Նախագահ Սահակյանը խորհրդանշական է համարել նման խորհրդակցությունների անցկացումն Արաքսավանում` ընդգծելով, որ դրանք յուրահատուկ լիցք են հաղորդում գյուղական բնակավայրերի զարգացմանը: