Մատչելիության հղումներ

Կաթողիկոսը պատվո բարձր շքանշան է շնորհել Նիկոլայ Ռիժկովին


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նիկոլայ Ռիժկովին շնորհել է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան՝ ի գնահատություն հայ ժողովրդին մատուցած արդյունաշատ ծառայությունների, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ունեցած մեծ վաստակի: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG