Երևանում գողացված քարտով բանկոմատից խոշոր գումար ելքագրելու դեպք է արձանագրվել:
Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ անհայտ անձը հափշտակել է քաղաքացուհու ձեռքի պայուսակում դրված դրամապանակը, որում եղել է վերջինիս անձնագիրը, բանկային քարտեր և 5 հազար դրամ: Քննությամբ պարզվել է, որ նույն օրը այդ քարտերից մեկով բանկոմատից ելքագրվել է 300 հազար դրամ (շուրջ 730 դոլար):
Նախաքննության շրջանակներում ձեռք է բերվել բանկոմատից կատարված տվյալ գործարքի տեսագրությունը, որում պատկերված տղամարդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել: