Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ձերբակալվել է Կոմիի պետխորհրդի ադրբեջանցի պատգամավորը


Ռուսաստանում ձերբակալվել է Կոմի հանրապետության պետական խորհրդի պատգամավոր, «Ուխտանեֆտեգազգեոլոգիա» ընկերության գլխավոր տնօրեն Ակիֆ Սայադովը:

«Ակիֆ Սայադովը կասկածվում է մի շարք տնտեսական հանցագործություններ կատարելու մեջ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը», - ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել են տարածաշրջանային քննչական կոմիտեից:

Միաժամանակ, քննիչները հրաժարվել են մեկնաբանել Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի տարածաշրջանային բաժանմունքի տեղեկատվությունը, ըստ որի՝ Սայադովը կասկածվում է միջազգային ահաբեկչության ֆինանսավորմանը օժանդակելու մեջ:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ակիֆ Սայադովը 63 տարեկան է, ծնունդով Նախիջևանի Ջուլֆայի շրջանից է, Կոմի է մեկնել 1990 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG