Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Հորդանան


Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն:

«Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի, վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի, Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավաբեհի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ-Տարաունայի հետ: Հայ-հորդանանյան բանակցությունների արդյունքներով նախատեսված է մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում»,- հայտնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG