Մատչելիության հղումներ

Նալբանդյանը կառուցողական, օգտակար և անկեղծ է որակում Փարիզի հանդիպումը


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

«Այսօրվա հանդիպումը ես կբնորոշեի որպես կոնստրուկտիվ, կառուցողական, օգտակար և անկեղծ», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Փարիզում Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում:

«Այս հանդիպման ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, և նաև վստահության ամրապնդման միջոցառումներ, որոնք առաջարկվել էին դեռ Ֆրանսուա Օլանդի կողմից իր այցելության ժամանակ տարածաշրջան` մայիս ամսին և որոնք ողջունվել էին նաև եռանախագահների կողմից», - փոխանցել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ըստ նախարարի՝ հանդիպման ընթացքում նախագահները հնարավորություն են ունեցել քննարկելու նաև այլ հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանային, միջազգային խնդիրներին, «որոնք բավական հետաքրքիր քննարկումներ էին, որոնք ցույց տվեցին, որ կան հարցեր, որոնց նկատմամբ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները կարող են նաև մոտ լինել»։

Առավել մանրամասն տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG