Այսօր և վաղը, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, Հայաստանում սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:
Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության փոխանցմամբ՝ ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի այսօր:
Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում՝ անձրևի:
Նշված օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Ղարաբաղում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-9 աստիճանով:
Երկուշաբթի և երեքշաբթի օրերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, հոկտեմբերի 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանում այսօր և վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հոկտեմբերի 29-31-ը՝ առանց տեղումների եղանակ: