Վաղը Լեռնային Ղարաբաղի հարցով Փարիզում կայանալիք հանդիպման շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախ` առավոտյան կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ապա` կեսօրին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։
Երեկոյան կկայանա նախագահների եռակողմ հանդիպումը։
Ելիսեյան պալատի հաղորդագրության համաձայն՝ նախագահների հանդիպումից հետո կտրվի փակման ընթրիք։
Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Ֆրանսիա կմեկնի այսօր։