Մատչելիության հղումներ

Վաղը նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Ֆրանսիա


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով վաղը՝ աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում հոկտեմբերի 27-ին Հայաստանի նախագահը հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահի հետ, որտեղ կքննարկվի հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ:

Հանդիպմանը կքննարկվեն նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր:

Նույն օրը Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում տեղի կունենան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG