Ուկրաինայում խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավն ավարտված է. Ուկրաինայում այսօր «լռության օր» է։
Վաղը՝ հոկտեմբերի 26-ին, Ուկրաինայում նախատեսված են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Հարցախույզի արդյունքները վկայում են, որ «Պետրո Պորոշենկոյի դաշինք»-ը կարող է ստանալ Գերագույն ռադայի տեղերի մոտ 30 տոկոսը։
Հուլիսի 24-ին Ուկրաինական խորհրդարանը փաստացի գնաց ինքնալուծարման. Ուկրաինայի Գերագույն ռադայում ՈւԴԱՌ և «Սվոբոդա» խմբակցությունները պաշտոնապես դուրս եկան իշխող կոալիցիայից։
Օգոստոսի 21-ին Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Անկախության օրը՝ օգոստոսի 24-ին Ուկրաինայի Գերագույն ռադան կլուծարվի ու կնշանակվի արտահերթ ընտրություն։