Չինաստանի նահանգներից մեկում շահագործվող ածխահանքում փլուզման հետևանքով զոհվել է 16 հանքափոր։ Հանքահորից դուրս է բերվել 17 հանքափոր, 11-ը տեղափոխվել է հիվանդանոց։
Չինաստանի հանքերում վթարների թիվը նվազեցնելու համար իշխանությունները որոշել են մինչև 2015 թվականը դադարեցնել մոտ 2 հազար փոքր հանքերի շահագործումը։