Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ առճակատման չի ձգտում, սակայն փոխզիջման չի գնա Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի անվտանգության հարցերում։
Այդ հայտարարությամբ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին արձագանքել է երեկ Սոչիում տեղի ունեցած միջազգային խորհրդաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեկնաբանություններին, մասնավորապես, այն հայտարարությանը, թե Արևմուտքը անտեսել է Ռուսաստանի օրինական շահերն Ուկրաինայում և նպաստել է Մոսկվայի բարեկամ, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությանը։