Լատվիայի «սև ցուցակում» է հայտնվել ռուս դերասան, սցենարիստ և ռեժիսոր Իվան Օխլոբիստինը։
«Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչին, մասնավորապես, զայրացրել է ռեժիսորի այն արտահայտությունը, որ «միասեռականներին պետք է այրել»։
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ըստ արտգործնախարարի, դերասանի որոշ արտահայտություններ նաև միջէթնիկական թշնամանք են առաջացնում։
Նոյեմբերի 7-ին Օխլոբիստինը պետք է ելույթ ունենար Ռիգայի քաղաքային խորհրդում։
Ամռանը Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկևիչի հրամանով անորոշ ժամանակով արգելվել էր նաև ռուս երաժիշտներ Իոսիֆ Կոբզոնի, Օլեգ Գազմանովի և Վալերիայի մուտքը Լատվիա։