Մատչելիության հղումներ

ՊԲ․ Շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է 300 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար».- ասված է ՊԲ լրատվական ծառայության հրապարակած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG