Մատչելիության հղումներ

Բելյանինով․ «Միջամտել հայ մաքսավորների աշխատանքին չենք ծրագրում»


Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինով, արխիվ
Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինով, արխիվ

«Մոտ ժամանակներս չենք պլանավորում»․ - այսպես է արձագանքել Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը «Ռեգնում» լրատվական գործակալության հարցին՝ «լուծվե՞լ է արդյոք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նոմինալ սահմանին մաքսավորների ներկայության հետ կապված հարցը»:

«Ես վերջերս նշանակել եմ ներկայացուցիչ Հայաստանում: Նա շուտով կժամանի Հայաստան: Ամենայն հավանականությամբ՝ նա կայցելի սահման, սակայն միջամտել հայ մաքսավորների աշխատանքին մենք չենք ծրագրում», - հայտարարել է Բելյանինովը:

«Այսօրվա դրությամբ գլխավոր հարցը աշխատանքային լեզվի հարցն է: Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությունում մենք որպես աշխատանքային լեզու օգտագործում ենք ռուսերենը, իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, օգտագործվում է հայերենը», - ասել է Ռուսաստանի մաքսային ծառայության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG