Եվրոպական հանձնաժողովը Մեծ Բրիտանիայից պահանջում է Եվրամիությանը վճարել լրացուցիչ շուրջ 2.1 միլիարդ եվրո։ Այս պահանջի հիմքում ընկած է Եվրամիության անդամ երկրների տնտեսության զարգացման վերաբերյալ հետազոտությունը։
Նույն կերպ Եվրամիությանը պետք է վճարի նաև Նիդերլանդները՝ 642 միլիոն եվրո, այն դեպքում, երբ Գերմանիան ու Ֆրանսիան Եվրամիությունից պետք է գումարներ ստանան՝ այդ երկրներում տնտեսության զարգացումը արդյունավետ չէ։
Մեծ Բրիտանիան և Նիդերլանդները լրացուցիչ գումարները պետք է վճարեն մինչև դեկտեմբերի 1-ը։
Մեծ Բրիտանիայի վարչապետը հանդիպել է նիդերլանդացի գործընկերոջը՝ քննարկելու Բրյուսելի պահանջը։