Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով վաղը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լինաս Լինկյավիչուսը:
Լիտվայի արտաքին գործերի նախարարին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նույն օրը տեղի կունենան Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարների բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Լինաս Լինկյավիչուսը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: