Ռուսաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի թռիչքուղուց ձյուն մաքրող մեքենայի վարորդին։ Քննիչների կարծիքով, հենց վարորդ է Falcon օդանավի վթարի պատճառը. նա գտնվել է ոչ սթափ վիճակում՝ ալկոհոլի ազդեցության տակ։
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում նավթային հայտնի՝ Total ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Քրիստոֆ դը Մարժերին պատկանող Falcon օդանավը թռիքչի պահին բախվել է ձյուն մաքրող մեքենային, ինչի արդյունքում Քրիստոֆ դը Մարժերին ու անձնակազմի երեք անդամները մահացել են։
Դեպքի առթիվ Ռուսաստանի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել։
Ռուսատսանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը իրենց ցավակցությունն են հայտնել Քրիստոֆ դը Մարժերի մահվան կապակցությամբ։