Միացյալ Նահանգների վարչակազմը չեղյալ չի հայտարարի Իրանի նկատմամբ պատժամիջոցներն առանց Կոնգրեսի համաձայնության։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Կոնգրեսականների մի մասն ավելի վաղ ընդդիմացել էին Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու հեռանկարին:
Անցյալ տարվա նոյեմբերին Իրանը և վեցնյակը որոշել էին Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների արդյունքներով 2014 թվականի հուլիսին փաստաթուղթ ստորագրել, սակայն ժամկետը երկարաձգվել է մինչև գալիք նոյեմբերի 24-ը: