Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 7-օրյա հետաքննությամբ պարզել է, որ ուկրաինական զորքերի և անջատականների բախումներով հայտնի հանրային ավելի քան 12 վայրերում կան կասետային ռումբեր:
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ բնակելի վայրերում կասետային ռումբերի կիրառումը ռազմական հանցագործություն է: