Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հայաստանյան «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ այցելել է Ղարաբաղի հարավային թև:
«Բակո Սահակյանը կարևորել է Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի մասնակցությունը և համախմբումը Արցախի շենացման ու զարգացման գործում՝ այն համարելով համազգային նշանակության խնդիր», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը:
Ղաաբաղի նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հիշեցնենք՝ այս ամիս Լեռնային Ղարաբաղ են այցելել նաև «Բարգավաճ Հայաստան», ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների ղեկավարները: