Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը շաբաթ օրը մեկնել է ԱՄՆ-ի Հայոց Արևելյան թեմ, հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Միացյալ Նահանգներում Վեհափառը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող զանազան ծրագրեր: