Ոստիկանության police.am կայքում այսուհետև 2014 թվականի հոկտեմբերի 14-ից կհրապարակվի նաև տեսանկարահանման կամ լուսանկարահանման սարքերի միջոցով հայտնաբերված վարչական իրավախախտումների գործերով նշանակված տուգանքների վճարումների վերաբերյալ տեղեկատվությունը, տեղեկացնում է
Ոստիկանության մամուլի ծառայությունը:
Տեղեկատվության մեջ կարմիր գույնով նշված վարչական ակտերի վարույթներն ավարտված չեն՝ տուգանքները վճարված չեն:
Տուգանքների վճարումների վերաբերյալ տեղեկատվության հերթական թարմացված տարբերակը police.am կայքում կտեղադրվի 2014 թվականի հոկտեմբերի 20-ին: