Իտալիայում անցկացված բանակցություններից հետո Ռուսաստանն ու Ուկրաինան լավատեսական գնահատականներ են հնչեցրել գազի մատակարարումների շուրջ երկու երկրների միջև առկա հակասությունները հաղթահարելու առնչությամբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հոկտեմբերի 17-ին Միլանում երեք հանդիպում են ունեցել:
Հանդիպումներից հետո Պորոշենկոն, մասնավորապես, ասել է․ - «Մենք որոշակի առաջընթաց ունենք, սակայն հավելյալ քննարկումներ են անհրաժեշտ որոշ մանրամասների շուրջ համաձայնություններ ձեռք բերելու համար»:
Պուտինը նույնպես կարծիք է հայտնել, որ գազի շուրջ համաձայնությունը հնարավոր է մոտ ապագայում: