Մատչելիության հղումներ

ՊԲ․ Շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է 550 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 550 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 5000 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն պահպանել են հրադադարի պահպանման ռեժիմը և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն», - ասված է ՊԲ լրատվական ծառայության հրապարակած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG