Երեկ երեկոյան Երևան ժամանեցին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի և ֆրանսիացի համանախագահներ Իգոր Պոպովը և Պիեռ Անդրիոն:
Նույն օրը միջնորդներին ընդունեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, նախատեսվում է, որ այսօր նրանք կհանդիպեն նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Օրեր առաջ համանախագահները Բաքվում էին, որտեղ հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի ղեկավարության հետ:
«Ազատության» հարցին ի պատասխան՝ ֆրանսիացի համանախագահ Անդրոն ասաց, որ այս անգամ Ստեփանակերտ չեն այցելելու:
Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը չի միացել տարածաշրջանային այս այցին՝ ընտանեկան պատճառներով:
Միջնորդների այցի հիմնական նպատակը, հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ այս ամսվա վերջին Փարիզում ծրագրված հանդիպման նախապատրաստումն է:
Առավել մանրամասն տե՛ս այստեղ: