Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. ՏՏ ոլորտը մեզ համար գերակայություն է


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը ՏՏ բնագավառում նախագահի 2014թվականի կրթական պարգևներին արժանացած ուսանողների և աշակերտների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այդ ոլորտը երկրի համար գերակայություն է։։

«Ուզենք, թե չուզենք, մենք պետք է դառնանք տեղեկատվական հասարակություն: Սա մի հուն է, ուր վաղ թե ուշ պիտի մտնեն բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են ժամանակակից քաղաքակրթության մաս: Որքան շուտ և որքան լիարժեքորեն մեզանում կայանա տեղեկատվական հասարակությունը, այնքան լավ և՛ երկրի, և՛ ժողովրդի համար: Որքան ուշ մենք թևակոխենք այդ փուլը, այնքան ավելի շատ խնդիրներ կունենանք: Սա ակնհայտ է: Եվ սա ժամանակի հրամայականն է ու կախված չէ որևէ իշխանությունից: Այստեղ ներկա մրցանակակիրները և նրանց հասակակից ընկերներն այն կարևոր հիմնասյունն են, որի շուրջ պետք է ամրանա տեղեկատվական հասարակություն ասածը», - իր ելույթում ընդգծել է նախագահը։

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ տարբեր անվանակարգերում նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 26 ուսանող և 16 աշակերտ 5 բուհից և 8 ավագ դպրոցից. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG