Մատչելիության հղումներ

Շարմազանով. Հայաստանը պատրաստակամ է շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները


Աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի անդամ, Միջխորհրդարանական միությունում Էստոնիայի պատվիրակության ղեկավար Թոնիս Կոյիվի հետ:

Ազգային ժողովի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները երկուստեք կարևորել են խորհրդարանական դիվանագիտության, մասնավորապես պատգամավորական բարեկամության խմբերի դերը, ինչպես նաև փոխայցերի անհրաժեշտությունը երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու գործում:

ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Էստոնիա բարեկամության խմբի ղեկավար Շարմազանովը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է եվրոպացի գործընկերների հետ քաղաքական երկխոսության, ինչպես նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների շարունակականությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG