Մատչելիության հղումներ

ՀԲ-ն Հայաստանին կօգնի առաջ մղել բարեփոխումները


Հայաստանի վարչապետի հանդիպումը ՀԲ ղեկավարության հետ, Վաշինգտոն, 13-ը հոկտեմբերի, 2014թ․
Հայաստանի վարչապետի հանդիպումը ՀԲ ղեկավարության հետ, Վաշինգտոն, 13-ը հոկտեմբերի, 2014թ․

Վաշինգտոնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր կառավարիչ, գլխավոր ֆինանսիստ Բերտրան Բադրեի և ՀԲ-ի փոխնախագահ Լոռա Թաքի հետ:

Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը և նշել, որ 20 տարվա գործակցության ընթացքում ՀԲ-ն կարևոր դեր է ունեցել Հայաստանի բարեփոխումների իրականացման գործընթացում` շուկայական տնտեսությանն անցնելու համար անհրաժեշտ ինստիտուտների կայացումից, կենսական ենթակառուցվածքների արդիականացումից մինչև բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված տնտեսական քաղաքականության մշակում և իրականացում:

«Հավատարիմ մնալով բարեփոխումների որդեգրած օրակարգին՝ մենք շարունակելու ենք երկրի մրցունակության բարձրացմանը և տնտեսության զարգացմանն ուղղված ջանքերը», - նշել է Աբրահամյանը և վստահություն հայտնել, որ ՀԲ-ի հետ հետագա համագործակցությունը պետք է ընդլայնվի: Մեր ծրագրերը կշարունակեն պահպանել տարածաշրջանի ամենաբարձր կատարողական մակարդակը՝ հետևողականորեն զարգացնելով տնտեսությունը և նվազեցնելով աղքատությունը, ասել է նա:

Բերտրան Բադրեն, կարևորելով գործակցության շարունակականությունը, նշել է. - «Հայաստանը Համաշխարհային բանկի հուսալի գործընկերն է, և մենք ուրախ ենք շարունակելու համագործակցությունը երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ»:

Լոռա Թաքը, գերազանց գնահատելով Հայաստանի պորտֆելի կատարողականը, շեշտել է. - «Համաշխարհային բանկը շարունակելու է օժանդակությունը Հայաստանին և օգնելու է առաջ մղել բարեփոխումները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG