Ավելի քան մեկամսյա դադարից հետո հանրությանն է ներկայացել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ունը, երկրի պետական օրաթերթի հրապարակած լուսանկարներում 31-ամյա բռնապետը տեղաշարժվում է ձեռնափայտի օգնությամբ:
Կիմ Ջոնգ Ունը չէր մասնակցել մի շարք կարևոր միջոցառումների, միջազգային լրատվամիջոցները կասկածներ ունեին, որ նա թաքցնում է ծանր հիվանդությունը: