Բոսնիա և Հերցեգովինայում երեկ անցկացված եռանախագահության ընտրությունների նախնական տվյալների համաձայն՝ ազգայնական կուսակցությունները առաջատար դիրքերում են: Բոսնիացի նախագահ է վերընտրվել Բաքիր Իզեթբեգովիչը, իսկ Դրագան Չովիչն ու Ժելյկա Ցվիյանովիչը, համապատասխանաբար, խորվաթ և սերբ նախագահներն են։
Նախընտրական արշավի ժամանակ Իզեթբեգովիչի քարոզչության հիմնական գաղափարը ուժեղ, միասնական պետություն ունենալն էր, Չովիչը շեշտը դրել է Բոսնիայի ներսում խորվաթների տարածքային միավոր ստեղծելու մասին, իսկ սերբ ներկայացուցիչը խոսել է երկրի տրոհման անհրաժեշտության մասին։