Մատչելիության հղումներ

Պուտինը զորքերը հետ է քաշել Ուկրաինայի սահմանից


Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, հրահանգել է 17,600 ռուս զինծառայողների վերադառնալ իրենց ռազմաբազաները՝ Ուկրաինայի սահմանի մոտ անցկացվող «ամառային զորավարժանքներից»:

Այս հայտարարությունն արվում է Իտալիայի Միլան քաղաքում ասիական և եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ, որտեղ, հոկտեմբերի 17-ին, սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հանդիպումը:

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինայի ռուսամետ անջատականներին զորքով, ռազմամթերքով և զինտեխնիկայով օգնելու մեջ: Ռուսաստանը, մինչդեռ, հերքում է իր զինված ուժերի մասնակցությունը Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող զինված ընդհարումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG