Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, այսօր շրջել է 2796-ամյակը նշող տոնական մայրաքաղաքում, դիտել «Էրեբունի-Երևան-2796» տոնակատարության շրջանակներում Երևանի տարբեր վարչական շրջաններում կազմակերպված մի շարք միջոցառումներ, զրուցել տոնախմբությանը մասնակցող երևանցիների հետԼ
Նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի՝ Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգու հանդիսավոր բացման արարողությանը: Հանրապետության նախագահն այնուհետ Նոր Նորք վարչական շրջանում ներկա է գտնվել նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ, ականավոր հումանիստ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարան և Սուրբ Աստվածածին եկեղեցի հուշահամալիրի բացման արարողությանը: Սերժ Սարգսյանը տոնի շրջանակներում շրջայց է կատարել նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում, դիտել «Երեք ժամանակներ» լուսանկարչական տաղավարները, Ազատության հրապարակում՝ «Երևանյան շուրջպար» ազգային պարերը, Հյուսիսային պողոտայում զրուցել տոնը նշող երևանցիների հետ: