Մատչելիության հղումներ

Ավարտվել են հայ-սերբական բանակցությունները


Այսօր Հայաստանի նախագահի նստավայրում կայացել են նախագահ Սերժ Սարգսյանի և պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի ընդլայնված կազմով բանակցությունները՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:

Բանակցություններից հետո տեղի է ունեցել երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Տոմիսլավ Նիկոլիչն այնուհետ հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի, այսօր Նախագահի նստավայրում տրվել է պաշտոնական ճաշ:

Առավոտյան Սերբիայի նախագահն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG