Մատչելիության հղումներ

Վարչապետը ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ է ունեցել


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ուրբաթ օրը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը, տնտեսական կապերի զարգացմանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցրեր, փոխանցում է կառավարության պաշտոնական կայքէջը։

Նույն օրը Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի հոլանդական խմբի տնօրեն Ֆրենկ Հիմսկերկի հետ: Վարչապետը բարձր է գնահատել ՀԲ-ի դերը և աջակցությունը Հայաստանում բարեփոխումների իրականացման գործում և համոզմունք հայտնել, որ համագործակցությունը էլ ավելի կզարգանա և կխորանա:

Ֆրենկ Հիմսկերկը կարևորել է Հայաստանի հետ Համաշխարհային բանկի արդյունավետ փոխգործակցության շարունակականությունը և շեշտել, որ այսուհետ ևս ՀԲ-ն կաջակցի Հայաստանում ընթացող բարեփոխումներին, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանը, ներդրումների խթանմանը, աղքատության նվազեցմանը, աշխատատեղերի ստեղծմանը:
Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և հետագա համագործակցությանը վերաբերող բազմաթիվ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG