Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը և Ն.Ս. Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների և Ասորի Եկեղեցու պատվիրակության ուղեկցությամբ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հուշահամալիրում կատարվել է հոգեհանգստյան արարողություն բյուրավոր հայ և ասորի նահատակների հոգիների հանգստության համար, փոխանցում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը։