Մատչելիության հղումներ

Կրկին ռմբակոծություններ Դոնեցկում


Դոնեցկում անցած գիշերը ուկրաինացիները ռմբակոծել են քաղաքի շրջաններից մեկը, ռուս անջատականները հաղորդում են, որ քաղաքում բնակելի տներ են վնասվել:

Իսկ ուրբաթ օրվա ռմբակոծությունների հետևանքով Դոնեցկում 3 մարդ է զոհվել, 4-ը վիրավորվել են:

Այնուամենայնիվ, հակամարտ կողմերը պատրաստվում են հրադադարի համար ևս մեկ քայլ կատարել: Այսպես կոչված Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն ասել է, որ այսօրվանից պետք է ուժի մեջ մտնի «լռության ռեժիմը»:

Եթե 5 օրվա ընթացքում հրադադարը ամբողջությամբ պահպանվի, ապա կողմերը կսկսեն ետ քաշել ծանր հրետանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG