Հայկական մրգերը, բանջերեղենը և կոնյակը կարող են ռուսական շուկայում զբաղեցնել նախկինում Մոլդովային պատկանող տեղը։ Այսպիսի կանխատեսում է արել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տատյանա Վալովայան՝ լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումը։
«Եթե մենք դիտարկենք մրգեր և բանջարեղեն ապրանքատեսակները, ապա շատ ցուցանիշներով Հայաստանն ու Մոլդովան նման են»,- ասել է նա։
Վալովայայի կարծիքով՝ «իհարկե, հիմա նշանակալի շահեկան վիճակում են հայտնվում հայկական արտադրողները, քանի որ նրանք սկսում են ապրանք արտահանել առանց նույն որակավորման լրացուցիչ վերահսկողության»։
Նախարարն ընդգծել է , որ տվյալ պարագայում չկա որևէ քաղաքականություն, և բիզնեսն ինքն է որոշում ինչն է ավելի ձեռնտու։