Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Վաշինգտոնում մասնակցել է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան լիագումար նիստին:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նիստի ընթացքում քննարկվել է համաշխարհային ֆինանսատնտեսական իրավիճակին, զարգացումներին, խնդիրներին և մարտահրավերներին վերաբերող հարցեր:
Այսօր վարչապետի գլխավորած պատվիրակությունը Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանությունում կմասնակցի նաև Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը, որին ներկա կլինեն Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, ԱՄՆ պետքարտուղարության, ՀԲ-ի ու ԱՄՀ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ: