Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել է պաշտոնական Քիշնևին, հայտարարելով, Մոսկվայի հետ ժամանակին երկկողմ խորհրդակցություններ չանցկացնելու համար, որպեսզի քննարկեն Եվրամիության հետ Մոլդովայի ասոցիացման ազդեցությունը երկկողմ տնտեսական հարաբերությունների վրա:
Ելույթ ունենալով Մինսկում ԱՊՀ-ի գագաթնաժողովում՝ Պուտինը Քիշնևին կոչ է արել մինչև 2015-ի ավարտը կարգավորել այդ հարցերը՝ հիմք ընդունելով Ռուսաստանի, Եվրամիության և Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները:
ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Եվրամիության և Ուկրաինայի միջև «ինտենսիվ խորհրդակցությունների» արդյունքում որոշվել է Ուկրաինայում ԵՄ ասոցիացման պայմանագրի տնտեսական բաղադրիչի կիրառումը հետաձգել մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը: