Մատչելիության հղումներ

Եռյակը արձագանքեց 12 պահանջներին Կառավարության պատասխանին


Ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչները հանրահավաքի ժամանակ, սեպտեմբեր, 2014թ․
Ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչները հանրահավաքի ժամանակ, սեպտեմբեր, 2014թ․

Եռյակը այսօր արձագանքել է Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի 12 պահանջներին Կառավարության պատասխանին:

«Բարգավաճ Հայաստան»-ը, «Ժառանգությունը» և Հայ ազգային կոնգրեսը հայտարարում են, որ իշխանությունները, ըստ էության, գրեթե ամբողջապես անտեսել են այս տարվա հունիսին քառյակի առաջադրած 12 կետերի կատարումը, ինչպես նաև «համարժեք չեն արձագանքել նույնիսկ մոտ ապագայում դրանց կատարմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ»:

«Իշխանությունների նման արձագանքը վկայում է, որ իշխող քաղաքական ուժը պատրաստ չէ գնալ երկխոսության հանրության հետ և բավարարել ժողովրդի պահանջները: Ներկայիս իշխանություններն ի վիճակի չեն հաղթահարել համատարած, համակարգային կոռուպցիան և իրականացնել երկրի մարտահրավերներին համապատասխանող արդյունավետ կառավարում: Իշխող վարչակարգն, այսպիսով, սպառված է, և հասարակությունը նրա հետ չի կարող կապել երկրի զարգացման որևէ հեռանկար», - ասված է հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG