Մատչելիության հղումներ

ԵԽ հանձնակատարը խորհուրդ է տալիս Կարեն Պետրոսյանի դիակը վերադարձնել Կարմիր խաչի միջոցով


Կարեն Պետրոսյան, արխիվ
Կարեն Պետրոսյան, արխիվ

«Ցանկացած անձ, որ զոհվում է, մահանում է, նրա աճյունը պետք է վերադարձվի՝ ներառյալ պարոն Պետրոսյանի դեպքում», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը՝ անդրադառնալով օգոստոսի 7-ին գերեվարված և մեկ օր անց ադրբեջանական գերության մեջ կասկածելի հանգամանքներում մահացած Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դին Ադրբեջանի կողմից չվերադարձնելու փաստին։

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ընդգծեց, որ Պետրոսյանի աճյունի չստացումը կարող է նրա ընտանիքի անդամների համար իսկապես վատ դրության և խորը վշտի պատճառ դառնալ։

Լրագողների դիտարկմանը, թե հակադակորդի կողմից հայ քաղաքացիների իրավունքների ոտնահարման ու կյանքին վտանգ սպառնալու դեպքում Հայաստանը չի լսել որևէ հստակ, թիրախային դատապարտում՝ այդ թվում նաև ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կողմից, Մուիժնիեկսն այսպես արձագանքեց․ - «Ես կցանկանայի խոսել սկզբունքերի մասին. ակնհայտ է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան կիրառվում է, և սա վերաբերվում է նաև վատ վերաբերմունքին, բայց մյուս մարտական գործողություներին մասնակցող անձանց հանդեպ կիրառվում են Ժնևի, ինչպես նաև պատերազմական դրությանը վերաբերող կոնվենցիաները, որն իր հերթին արգելում է նաև գերեվարված անձանց հանդեպ վատ վերաբերմունքը»։

Մուժինիեկսը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ արեց հարցին լուծում տալ Կարմիր խաչի միջոցով. - «Գոյություն ունի մի մարմին, որը մասնագիտացված է նման հարցերով, դա Կարմիր խաչի միջազգային ընկերակցությունն է, և ես կոչ եմ անում երկու կողմերին աշխատել այս մարմնի հետ նշված հարցին լուծում գտնելու համար»։

Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG