«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակը այսօր պաշտոնապես հայտարարել է, որ Ծառուկյանը մասնակցելու է վաղը Երևանում ոչ իշխանական եռյակի անցկացնելիք հանրահավաքին:
«Ինձ համար առավել քան զարմանալի է որոշ շրջանակների կողմից ակտիվորեն շրջանառության մեջ դրվող այն կարծիքը, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վաղը` հոկտեմբերի 10-ին, չի մասնակցելու հանրահավաքին: Սա ոչ այլ ինչ է, քան պարզապես հանրությանը ապակողմնորոշելու և թյուրիմացության մեջ գցելու անհաջող փորձ», - ասել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը Zham.am-ի հետ զրույցում:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ վաղը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է համապետական հանրահավաքին, լինելու է հարթակում, լինելու է ժողովրդի կողքին», - ասել է Տոնոյանը՝ հավելելով․ - «Բնական է, որ ինչպես միշտ, այնպես էլ վաղը Գագիկ Ծառուկյանը լինելու է ժողովրդի կողքին, դրանում այլ կարծիք լինել չէր կարող»:
Մանրամասները տե՛ս այստեղ: