Ամերիկյան IREX հասարակական կազմակերպությունը հայտնել է, որ ավարտում է իր գործունեությունը Ադրբեջանում՝ երկրի իշխանությունների կողմից քրեական հետապնդման պատճառով:
Սեպտեմբերի 30-ին խուզարկություն իրականացնելով IREX-ի Բաքվի գրասենյակում՝ Ադրբեջանի անվտանգության ծառայության աշխատակիցները բռնագրավել են համակարգիչները, կարևոր փաստաթղթերը, ավելի վաղ սառեցվել էին կազմակերպության բանկային հաշիվները:
IREX-ը միակ հասարակական կազմակերպությունը չէ, որի վրա Ադրբեջանում վերջին շրջանում պետական մակարդակով ճնշումներ են գործադրվում: