Մատչելիության հղումներ

Վարչապետը վաղը կմեկնի ԱՄՆ


Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը վաղը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Վաշինգտոնում վարչապետը կմասնակցի Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան լիագումար նիստին:

Այցի շրջանակներում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և միջազգային ֆինանսական այլ կառույցների ղեկավարների հետ:

Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի դեսպանությունում կմասնակցի Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված ընդունելությանը, կհանդիպի նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG