Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, համաձայն որի՝ արևմտյան պատժամիջոցներից տուժած անձինք փոխհատուցում կստանան:
Օրինագիծը ենթադրում է, որ իրենց սեփականությունը Ռուսաստանից դուրս կորցրածներին գումար կհատկացվի պետբյուջեից, այն թույլ է տալիս նաև ռուսաստանցի դատավորներին բռնագրավել օտար երկրների գույքը:
Չնայած խորհրդարանում ընդդիմությունը դեմ էր այս օրինագծին, այն ընդունվեց ձայների 233 կողմ և 202 դեմ հարաբերակցությամբ:
Ի դեպ, դեռ ապրիլին օրինագիծն արժանացել էր Կառավարության քննադատությանը․ գործադիր մարմինը այն համարել էր Ռուսաստանի Սահմանադրությանն ու միջազգային օրենքներին հակասող: Սակայն այն բանից հետո, երբ Իտալիայի իշխանություններն առգրավեցին ռուս հայտնի գործարար և Վլադիմիր Պուտինի դաշնակից Արկադի Ռոտենբերգին պատկանող 40 միլիոն դոլար արժողությամբ սեփականությունը, օրինագիծը նորից շրջանառության մեջ մտավ: