Մատչելիության հղումներ

Յուրի Խաչատուրովը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդին


Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով, արխիվ
Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով, արխիվ

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն այսօր հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Հոսեյն Վահիդի Շեյխին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչույթան փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են հայ-իրանական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին և հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

Խաչատուրովը գնդապետ Հոսեյն Վահիդի Շեյխին հաջողություն է մաղթել Հայաստանում իր հետագա ծառայություն իրականցնելու ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG