Մատչելիության հղումներ

ԶՈւ ԳՇ պետը ընդունել է ԱՄՆ դեսպանության նոր ռազմական կցորդին


Հայաստանի ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրով, արխիվ
Հայաստանի ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրով, արխիվ

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը երեկ ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Էնտոնի Սեբոյին:

Խաչատուրովը շնորհավորել է Սեբոյին Հայաստանում ռազմական կցորդ նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG